Լֆիկը անհայտ ծագման կաթնամթերք է արտադրում պարսիկների հետ

լֆիկ«Որոշ գործարարների մտքի  «թռիչքն» անսահման է: Նրանք բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով կարող են անգամ ողջ ազգին մեկ վայրկյանում թունավորել, եթե իմանան, որ դրա արդյունքում մի կլորիկ գումր  «ճանկը» կգցեն: Այս դասին է պատկանում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով անընդհատ հայտարարում է, թե սեփական կնոջ հաշվին է ապրում: Մեր տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության  «արգասիքն» են  «սիթիներում» հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են:

 Ավելի պարզ ասած՝ պարսիկները հումքը բերում են, իսկ Լֆիկը՝  «տարայավորում» է : Թե հանրությունն ինչպե՞ս պիտի հասկանա, որ ֆիրմայի կաթնամթերքն է, մեր աղբյուրն ասաց, որ շատ հաճախ պատահում է անծանոթ տուփով, իբր հայաստանյան արտադրության թթվասեր, որի  «ֆիրմայի» մասին գրեթե ոչ ոք չգիտի»,-գրում է «իրտես դե ֆակտո» թերթը:

Դիտվել է 245 անգամ
 


Այս թեմայով