Լրատվամիջոցները հայտնել են Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը

Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կանցկացնեն երկուշաբթի՝ նոյեմբերի 19-ին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը՝ վկայակոչելով բելառուս ղեկավարի մամլո ծառայութունը:

Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամլո ծառայությունից, Ալիևն ու Լուկաշենկոն մանրամասն կքննարկեն երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները և կարծիքներ կփոխանակեն միջազգային հարցերի շուրջ:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Այս թեմայով