Լրատվականների համար խաղալիք դարձած Պալաչը

Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել էԱրդեն խրոնիկ է դարձել պալաչի համար ամեն անգամ հրապարակայնորեն հայտարարություններով հանդես գալ, այնուհետև մեղայականով ներկայանալ և ներողություն խնդրել: Արժանապատիվ տղամարդը պարտավոր է, իր խոսքերի, ամեն բառի համար պատասխանատվություն ստանձնել: Որքան էլ որ պալաչը փորձում է հանրության առաջ հանդես գալ որպես զոհի կերպարում, միևնույն է բոլորին է պարզ, որ բիզնես ոլորտում ոչ բոլորին է տրված հաջողությունների հասնել, իսկ այդ ոլորտում ձախողվելը միշտ էլ ցավոտ է եղել, դա է պատճառը, որ պալաչը ամեն անգամ հին վերքերը լիզելով փորձում է մեղավորներ փնտրել իր ձախողման մեջ հանձինս Գագիկ Ծառուկյանի:

Հարկ է նշել, որ երբ պալաչին պատկանող ընկերությունը ստանձնեց սպասարկել Աբովյան-Երևան և Չարենցավա-Երևան երթուղիները որոշ ժամանակ անց հենց ուղևորները սկսեցին բողոքել վատ սպասարկաման համար: պալաչի կարճ բիզնես խելքով, որքան ուշ-ուշ շարժվեին երթուղիները, այդքան ավելի շատ ուղևոր կլիներ և այդ դեպքում մեկ կրակոցով երկու նապաստակ կվորսար` քիչ վառելիք կծախսվեր, շատ ուղևոր կնստեր, այդպիսով շահույթը ավելին կլիներ: Սակայն նման տկարամիտ մտածողությամբ բիզնես ոլորտում հեռուն չես գնա, քանզի բիզնեսի կենսակերպը ապահովվող սուբյեկտը` այս դեպքում ուղևորը, այլևս չէր ցանկանում օգտվել այդ երթուղայինից: Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարելի բերել պալաչի սխալ բիզնես քաղաքականությունն ընդգծող, որի արդյունքում էլ նրան պատկանող ընկերությունը բռնեց սննկացման ճանապարհը և դրանում մեղավոր չէր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայինները, ինչի մասին անհաջողակ պալաչը առիթը բաց չէր թողնում բարձրաձայնելու:
Լրատվականների խաղալիք դարձած պալաչը չի էլ գիտակցում, որ իրեն ուղղակի օգտագործում են հերթական հոդվածը պատրաստելու համար, իսկ այն խոսքերը, այն զառանցանքները, որ հնչում են նրա կողմից, դրանց արդեն ուշադրություն դարձնող էլ չկա, քանզի բոլորին է ծանոթ պալաչի ‘’տղամարդկության’’ դրսևորումները` կարտահայտվի, այնուհետև մեղայականով կներկայանա ներողություն խնդրելու:

Գրում է Նինա Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով