Home » Real Politik » Լրագրողների սահմանափակման մասին դրույթը մտածված քայլ է. հրապարակախոս

Լրագրողների սահմանափակման մասին դրույթը մտածված քայլ է. հրապարակախոս

maxresdefault (1)Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը բազմաթիվ դժգոհությունների առիթ է տվել, սակայն ամենաանհասկանալին և անընդունելին շարունակում է մնալ ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակաման հանգամանքը: Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն ընտրական տեղամասում ութ լրագրողից ավել լրագրողի ներկայությունը արգելվում է: Այս խնդրի շուրջ Politik.am-ը զրուցեց հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի հետ:

Հրապարակախոսը կարծում է, որ լրագրողների թվի սահմանափակումը մտածված քայլ է և նպատակը հանրության լայն շերտերին քննարկումների պրոցեսին մասնակից դարձնելն է.«Ընտրատրական օրենսգրքի կարևոր փոփոխություններից են ընտրատեղամասերում լրագրողների աշխատանքին վերաբերող սահմանափակումները: Այս դրույթների ամրագրումը նախագծում քաղաքական պրոցեսների մոդելավորման տեսանկյունից մտածված քայլեր է: Դրվում է մի քանի շատ սուր, հանրային աղմուկ ու դիմադրություն բարձրացնող դրույթ: Արդյունքում՝ գործընթացի մեջ ներքաշվում են հասարակության տարբեր շերտեր, միևնույն ժամանակ ստեղծելով քննարկման աշխուժություն: Այդ մոդելը կիրառվեց և հաջողությամբ փորձարկվեց սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ նախագծում ամրագրվեցին ազատ հավաքների իրավունքի լուրջ սահմանափակումներ: Քաղաքացիական հանրությունն, իհարկե, արձագանքեց և պահանջեց այդ հակաժողովրդավարական դրույթի փոփոխում, ինչն էլ տեղի ունեցավ վերջնական տարբերակում: Արդյունքում քաղաքացիական դաշտը ներքաշվեց Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումների դաշտ, որն էլ հենց իշխող վարչախմբի նպատակն էր, ստեղծել հանրային քննարկումների իմիտացիա: Բայց մեկ-երկու դրույթի փոփոխությամբ բուն էությունը չի փոխվում»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ կարևորագույն հարցերը, որոնք կարող են ապահովել ընտրությունների արդյունքների կանխատեսելիությունը կմնան անփոփոխ.«Ինչպես և նոր Սահմանադրությունը, այնպես էլ Ընտրական օրենսգիրքը մշակվել են առանց հանրային լայն շերտերի մասնակցության ու դրանով իսկ լեգիտիմ չեն: Ես վստահ եմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ներառված լրագրողների իրավունքներին վերաբերող դրույթները կփոփոխվեն ու դրանով կարձանագրվի երկխոսության արդյունավետության և համատեղ քննարկումների դրական արդյունք, ինչն ամենևին էլ չի փոխի Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ընտրական գորընթացների ընթացքն ու հակաժողովրդավարական էությունը»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Դիտվել է 109 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy