Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լրագրողից գումար շորթած անձնավորության հետ վաղուց չենք համագործակցում. Իվետա Տոնոյան

Լրագրողից գումար շորթած անձնավորության հետ վաղուց չենք համագործակցում. Իվետա Տոնոյան

իվետաՀայկ Վարդանյան անուն–ազգանունով քաղաքացին, ում Tert.am կայքի լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը մեղադրում է իրենից գումար շորթելու մեջ, «Կենտրոն» հեռուստաընկերության հետ առնչություն չունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական թողարկման տնօրեն Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի ֆեյսբուքյան գրառմանը։

Իվետա Տոնոյանն ասաց, թե Վարդուհի Սիմոնյանի գրառումից է իմացել այն մասին, որ Հայկ Վարդանյանը գումարներ է շորթել, ինչը տհաճ անակնկալ է եղել իրենց համար: Ապա Տոնոյանը շեշտեց, որ Հայկ Վարդանյանը երբևէ չի հանդիսացել «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ Վարդանյանի ընկերության հետ եղել է համագործակցություն հաղորդումների վաճառքի մասով. «Այսինքն՝ մենք իրենց ընկերությունից գնել ենք պատրաստի պրոդուկտ, պատրաստի հաղորդումներ, այն էլ՝ վաղուց, նախորդ տարի մեր համագործակցությունն ավարտվել է. այդ հաղորդումն այլևս չկա: Այնպես որ, եթե Հայկ Վարդանյանը խարդախ է կամ դրամաշորթ, «Կենտրոն» հեռուստաընկերության հետ առնչություն չունի»,– ասաց նա:

 

Իվետա Տոնոյանն ասաց, որ Հայկ Վարդանյանը չունի վկայական կամ անցաթուղթ՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխատելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Վարդուհի Սիմոնյանը տեղեկացրել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից ներկայացող Հայկ Վարդանյանը «տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղևորությունների է տանելու և անհետանում: «Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել կամ թեկուզ խաղամոլ, կամ թմրամոլ է: Բայց գետնի տակից հայտնվելուց հետո դեռ ինքն է մուննաթ գալիս ու սպառնում իմ անվտանգությանը և որ ամենավտանգավորն է` թակարդը լարած` փնտրում նորանոր զոհերի»,– գրել էր լրագրողը:

 

Դիտվել է 109 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy