Լրագրողին սպառնում են

tehmine-pliceLragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը հրապարակել է իր հասցեին սպառնալիք պարունակող գրառման լուսանկար` ոստիկանությանը ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին և պահանջելով ապահովել իր անվտանգությունը:

«Հարգելի ՀՀ ոստիկանություն,

ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են հուլիսի 29-ին Սարի թաղում` դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:

Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանն է: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:

Կից ուղարկում եմ ձեզ armtimes.com կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար»:

 


Այս թեմայով