«Լրագրողը տուժեց ոստիկանի անգործության պատճառով». Լիլիթ Թադևոսյան

collagepolՀոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ոչնչով չէին տարբերվում  նախկինում տեղի ունեցած ընտրություններից` ընտրախախտումներով, անօրինական գործողություններով, ինչի վառ ապացույցն էր լրագրող Շողիկ Գալստյանի  մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, որը ուղեկցվեց ոստիկանի անգործությանբ և տուժողի հեռախոսի կոտրմամբ: Այս ամենի մասին, իր տեսակետը հայտնեց «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Թադևոսյանը.«Սա հերթական արատավոր երևույթն էր, որը տեղի ունեցավ ոստիկանի աչքի առաջ, ոստիկանի հանցավոր անգործության պատճառով, ականատես լինելով այդ միջադեպին և դրա զարգացմանը վերջինս ոչինչ չարեց կանխելու այն, փոխարենը զանգեց իր վերադասին և զեկուցեց տեղի ունեցածի մասին: Սա համակարգային խնդիր է՝ վերից վար, և առկա  ամենաթողության, անպատժելիության, ակնհայտ ստի, կեղծի  հիմքը մեր երկրում տիրող իրավիճակն է: Ահա սա է պատճառը, որ որևէ մեկս` անկուսկցական կամ ընդդիմադիր , լրագրող թե դիտորդ, կամ շարքային անձ ապահովագրված չեն նմանատիպ դեպքերից, յուրաքանչյուրիս է սպառնում նմանօրինակ դեպք, քանի դեռ սա արմատացած է իշխանության  և նրանց ներկայացուցիչների մեջ: Իհարկե ՀՀ Քրեական օրենսգիրքը ունի համապատասխան Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, համաձայն որի Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Դիտվել է 304 անգամ
 


Այս թեմայով