Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն,

Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն,

114ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է  Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպին: Գեներալը հումորով  նշում է. «Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն, էդքան անճար ե՞նք: Համակիրները կարող ա, բայց էնքան մուտիլովկեն մեծ ա, գեներալի տղերքը բան ու գործ չունեին… քաղաքապետ Կարենը պիտի էթար մարդ ծեծեր քուչեն, էլ բան ու գործ չունե՞ն:  Ձեր Երևանում վաբշե իրար սաղ օր ուտում են, Երևանում վտանգավոր չի, Էջմիածնում վտանգավո՞ր ա: Մեզի վանքերը պահում են, դուք ձեր մասին մտածեք… Երևանում սաղ օրը իրար փրթում են՝ էլ դանակով, հրացանով, ավտոմատով, չեք ասում, Էջմիածնում օդի մեջ փստցրել են, էլ ոնց կլիներ…»:

  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ News.am-ի հետ զրույցում նշել էր. «Եթե իմ որդիները որեւ մեկին կպել են, օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, իսկ շառ անողներն էլ պիտի պատասխան տան: Ով կրակել ա, պիտի պատժվի, ով ծեծել ա, պիտի պատժվի»:

  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կրակոցներ և ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի երկու թեկնածուների` Արթուր Թումանյանի եւ Կարեն Գրիգորյանի միջեւ:

Դիտվել է 149 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy