Լսի այ լակոտ….աչքերդ կհանեմ. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը հրապարակային վիրավորական արտահայտություններ է անում ֆեյսբուքյան օգտատերերի վերաբերյալ: Ահա նրա մեկնաբանություններից մեկը, որը  նա թողել է օգտատերերից մեկի գրառման տակ.

734879_10153371219035679_4222431655438832963_n

Պատգամավորի մեկնաբանության վերաբերյալ մեկ այլ օգտատեր բանաստեղծություն է անգամ գրել.
Լսի’ր, այ լակո’տ , քեզ ինչ եմ ասում,
Գրածդ տեսա, նաև կարդացի,
Տեսա ես նաև տասնվեց անասուն,
Որ քո քոմենթը իսկույն լայքեցին:

Ուշադիր լսի: Չհամարձակվես
Գարշելի երախդ բացել ու նման
Էժան ու հավուղեղ մակարդակի մեջ
Հայհոյել այդպես Երկրիս աննման:

Թե Պաշտպանության Նախարարիս կամ
Թե որ Բանակիս, Զինվորիս մասին
Վատը խոսացող թեկուզ մեկը կա,
Ուրեմնա ԼԱԿՈՏ, ուուշադիր լսի,

Աչքերդ հանեմ` տեղն ուզբեկական
Բամբակ կդնեմ: Դու, անասուն ես,
Քո ողջ ապրածով դու էդքան չկասկա:
Ու արձագանքի ինչպես ուզում ես:

Խոսք և երաժշտություն` ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, մտավորական, հայրենասեր Շուշան Պետրոսյանի
“Հայրենիքիս համար, բողոքողի մաման”

խմբագիր Գ. Միսկարյան

 


Այս թեմայով