«Լսեցի, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում». Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը

serj-sargsyan2Այսօր Եռաբլուրում նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ  մի կին՝ ասելով՝ «Պարո՛ն Սերժ, պարո՛ն Սերժ»: Սերժ Սարգսյանը կանգնեց եւ լսեց քաղաքացիներին:

Նա վստահեցրեց՝ «Ամեն ինչ նորմալ է լինելու»: Որդեկորույս մայրերից մեկն էլ ասաց՝ «Սերժ Սարգսյան, մեռնեմ Ձեզ»: Նա հիշեցրեց, թե Եռաբլուրում ինչ տղերք են թաղված եւ որ անկախության տոնին առաջինը պետք է նրանց շնորհավորել:

Կնոջ խոսքին, որ «նրանց մամաները պիտի շուտ մեռնին»՝ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց. «Ո՛չ, պետք չի մեռնեն: Թող մնան, որ բոլորին հիշեցնեն»:

Քաղաքացիներից մեկն էլ սեղմեց նախագահի ձեռքն ու ասաց. «Պարոն նախագահ ջան, շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ընտանիքի հետ միշտ մնաք տենց մաքուր, մեռնեմ արեւիդ»:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 440 անգամ
 


Այս թեմայով