Լուրջ վիճաբանություն Հովիկ Աբրահամյանի և Արծվիկ Մինասյանի միջև. «Ժողովուրդ»

hovik-arcvik-600x349«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Դեպքը տեղի է ունեցել կառավարության անդամների կողմից ինչ-որ հարցի քննարկման ժամանակ: Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին դիմել է «արա»-ով, ինչին վերջինս շատ կոպիտ արձագանքել է եւ ասել, որ նա իրավունք չունի նման տոնով խոսել նախարարի հետ, պետք է հարգել դիմացինին: Այսպիսով միջադեպն ավարտվել է, կողմերը համաձայնության են եկել եւ շարունակել քննարկումը:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից պարզել, թե ի՞նչն էր նրան այդքան զայրացրել, որ վիճաբանության մեջ է մտել գործադիրի ղեկավարի հետ, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, սուտ տեղեկություններ են: Մենք վարչապետի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք»: Ի դեպ, վեճի մասին տեղեկությունը հերքում են նաեւ կառավարությունում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 321 անգամ
 


Այս թեմայով