«Լուսակերտի» Խաչիկը սնանկացման շեմին է

64360«Իրավունք» թերթը գրում է. «Երբեմնի, ինչպես իր մարզում է հայտնի՝ «փողին փող չասող» «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի, «Մաքս» կոնցեռնի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտնվել է լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ: Մեկը մյուսի հետեւից դատի են տալիս գործարարին, եւ ընդհանրապես, շրջանառվում են խոսակցություններ, որ նա հայտնվել է սնանկացման շեմին: Նույն խոսակցությունները նաեւ նման ընթացք են ստացել՝ ասում են, Խ. Մանուկյանը ժամանակին այնքան մարդու է վատություն արել, տնից-տեղից զրկել, որ տեղին է նման վիճակում հայտնվելը:

Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրականության մոտ այս լուրերը: Պարզաբանումներ փորձեցինք ստանալ Խաչիկ Մանուկյանից, ով, սակայն, ինչպես սպասում էինք, կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասելուց՝ նկատելով. «Ես ցանկություն չունեմ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է դատերին, ֆինանսական խնդիրներին, սպասեք՝ կտեսնեք: Ինձ այլեւս, խնդրում եմ, մի անհանգստացրեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով