Լուկաշենկոն ՌԴ-ին Բելառուսի միանալու մասին խոսակցությունները ծիծաղելի է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ լրատվամիջոցներում հայտնված առանձին վերլուծաբանների ենթադրություններն առ այն, թե Բելառուսը կարող է միանալ ՌԴ կազմին, ծիծաղելի են:

«Եթե անկեղծ խոսել, ապա ոչ միայն մեր ազգի ձգտումների շնորհիվ մենք դարձանք ինքնիշխան ու անկախ պետություն: Դա էր ուզում նաև Ռուսաստանը և Ռուսաստանի այն ժամանակվա ղեկավարությունը: 21-րդ դարում այդ մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Եվ ես ոչ մի անգամ ՌԴ գործող նախագահից նման բան չեմ լսել», — ասել է Լուկաշենկոն Բելառուսում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի հետ հանդիպմանը:

Այս թեմայով