Լուկաշենկոն հանդիպել է Տուրչինովի հետ

timԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ։

«Երևում է՝ մենք շուտ պետք է հանդիպեինք, որպեսզի քննարկեինք Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մեր երկրների միջև հետագա համագործակցության հարցը։ Շատ օգտակար բանակցություններ եղան։ Մենք բոլոր խնդիրների շուրջ մտքերով փոխանակվեցինք։ Ես շատ գոհ եմ մեր հանդիպման արդյունքից։ Բոլոր խնդիրներին և մեզ հուզող հարցերին ըմբռնումով մոտեցանք», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Իր հերթին, Տուրչինովը կարևորել է Լուկաշենկոյի այն խոստումը, որով Բելառուսը երբեք չի հարձակվելու Ուկրաինայի վրա։

 

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով