Լուկաշենկոն առաջարկում է դուրս մղել ԱՄՆ-ին և Ֆրանսիային. Արցախի խնդրի լուծումը տալ ՌԴ-ին

ՀԱՊԿ տարածաշրջանում խնդիրներն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել՝ առանց օտարերկրյա պետությունների միջամտության: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը.«Շատ լավ կլիներ, եթե մեզ մոտ առկա խնդիրները մենք ինքներս լուծեինք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ երկրների այլ քաղաքներում: Որպեսզի չլինի ինչ-որ այլ պետության, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը: Առավել ևս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դա մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք՝ առանց օտարերկրյա քաղաքական բյուրոների և միջամտությունների»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Ստացվում է Բելառուսի նախագահը հայկական կողմին առաջարկում է հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից և խաղաղության հաստատաման պրոցեսից դուրս մղել ԱՄՆ-ին և Ֆրանսիային:  Լուկաշենկոն առաջարկում է խնդիրը լուծել ՀԱՊԿ շրջանակում, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ խնդրի լուծումը դրվելու է Ռուսաստանի լիարժեք վերահսկողության ներքո:
Դիտվել է 1,279 անգամ
 


Այս թեմայով