Լուկաշենկոն առաջարկել է լուծել Ղարաբաղի խնդիրը

լուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում խոսել է նաև Ղարաբաղի խնդրից: 

Լուկաշենկոյի խոսքերով` ԱՊՀ-ի հեղինակությունն ու պահանջարկը կաճեն այն ժամանակ, երբ այն լուծի կարևոր  հարցեր: Նախագահը, որպես օրինակ, բերել է ԼՂ-ում, Ուկրաինայում և ՄԵրձդնեստրում հակամարտությունները:

«Մենք ինչ-որ` նույնիսկ ամոթալի կերպով խուսափում ենք այդ հարցերից: Մենք ասես սովոր լինենք, որ ամերիկացիները, ԵՄ-ն, ևս ինչ-որ մեկը կգա ու կասի մեզ` ինչպես լուծել այդ հարցը կամ կլուծի մեր փոխարեն»,- նշել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է 318 անգամ
 


Այս թեմայով