Լուկաշենկոն «ապտակել է» Շարմազանովին

Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար: «Sputnik Belarus»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ Մինսկում կայացած հանդիպմանը։

Նրա խոսքով` երկու երկրների հարաբերությունները որևէ միջազգային պայմանագիր կամ ՄԱԿ-ի որևէ բանաձև չեն խախտում. «Մենք անկախ պետություններ ենք և իրավունք ունենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջմունքներին»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի այս հայտարարությանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շաբաթներ առաջ նա հայտարարել էր, որ Հայաստանը անվտանգության համակարգի առումով ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, քանի որ ՀԱՊԿ-ի այլընտրանք ՆԱՏՕ-ում է նաև Թուրքիան, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանին: Ի՞նչ կասի այս դեպքում Շարմազանովը, երբ Ադրբեջանին հետևողական աջակցության մասին է հայտարարում մեր անվտանգության համակարգի մաս կազմող Բելոռուսը:

Փաստորեն Լուկաշենկոն ապտակել է Շարմազանովին և իր ներկայացրած իշխանությանը ցույց տալով, որ Հայաստանի իշխանությունները անվտանգության համակարգ են ընտրել, ոչ թե երկրի շահերից ելնելով,  այլ ինչ որ մեկի ցուցոմով:

Ու եթե, ըստ շարմազանովական տրամաբանության մեր երկրի շահերին դեմ է ՆԱՏՕ-ն, քանի որ այդ կառույցի անդամ է նաև Թուրքիան, ապա մեր շահերին պետք է դեմ լինի  նաև ՀԱՊԿ անդամակցությունը, որի անդամ երկրները՝ Բելոռուսը, Ղազախստանը և Ռուսաստանը ևս ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին: Այս պարագայում ինչու՞ ենք մենք  շարունակում անվտանգության հենց այդ համակարգի մաս կազմել:

 


Այս թեմայով