Լոռու մարզպետը պաշտոնանկ կլինի. «Ժամանակ»

Untitled-5-44«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է նաև որոշ մարզպետերի փոփոխություն։ Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանակ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը:

 


Այս թեմայով