Լոռու մարզում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին

62593_bԸնտրական գործընթացների լեգիտիմության գնահատման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ուսումնասիրում է տարբեր գործոններ, որոնք ազդում են կամ կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա:

Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի հետ՝ տեսնում ենք, որ  ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում փաստորեն ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 101%—ը: Հիշեցնենք, որ Վանաձորում մշտական բնակչության 113%-ը փաստորեն ունի ընտրելու իրավունք:

Կարծում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը՝ որպես ընտրացուցակների կազմման լիազոր մարմին պետք է

  • Իրականացնի համապատասխան քննություն և հրապարակային բացատրություն ներկայացնիայս տվյալների վերաբերյալ
  • Մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ին նախատեսված  հանրաքվեն ապահովի ընտրացուցակների ճշգրտությունըlist
Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով