Լոռու մարզում բեռնատարն ընկել է 800մ խորությամբ ձորը. վարորդը մահացել է

f55e9f6538304e_55e9f6538308a.thumbՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում՝ «Ջավախի ձոր» կոչվող վայրում, «ԶԻԼ-157» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում տնտեսական ապրանքներով բեռնված բեռնատարը մոտ 800 մ բարձրությունից ընկել է ձորը. վարորդը՝ Մարգահովիտ գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Ս. Մ.-ը, տեղում մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ի դին դուրս են բերել ձորից և հանձնել իրավապահ մարմիններին:

 

 


Այս թեմայով