«Լյուկերն» արդեն փակում են․ Պուտինը գալիս է

timthumb_(1)_1385442978Այսօր Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող ինքնաթիռը: Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Հայաստան այցից առաջ այսօր Հայաստան է բերվելու նրան սպասարկող զրահապատ ծառայողական մեքենան և ժամանելու է թիկնազորի մի մասը: Հայաստանի պատկան մարմինները մի քանի օր է այս առիթով ելման դիրքի են եկել, որպեսզի Պուտինին ու նրան «անհրաժեշտ պարագաները» դիմավորելու համար Զվարթնոց օդանավակայանում հավուր պատշաճի ընդունելություն կազմակերպեն:

Լուրեր կան, որ Պուտինի «շքախումբը» Հայաստան է ժամանելու 3-4 ինքնաթիռով: Չնայած տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը կժամանի ոչ թե Երևան, այլ միանգամից Գյումրի, սակայն արդեն իսկ սկսել են փակել նաև Փարաքարի ճանապարհի «լյուկերը»՝ դիտահորերը: Բնականաբար, այցի օրը փակվելու են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցնելու է Պուտինն իր շքախմբով:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 


Այս թեմայով