Լյուդմիլա Սարգսյանն ու Լևոն Զուրաբյանը վիճում էին ԱԺ նիստերի դահլիճում

լևոն«Խորհրդարանի լրագրողական օթյակից երեկ կարելի էր հետևել, թե ինչպես են Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենախետ Լյուդմիլա Սարգսյանը վիճում նիստերի դահլիճում։

Քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների թեմայով տեղի ունեցած կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո ՀԱԿ-ականները անխնա քննադատում են Լյուդմիլա Սարգսյանին սոցիալական ցանցերում պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից։ Ենթադրվում է, երեկ Սարգսյանն ու Զուրաբյանը վիճում էին հենց այս թեմայի շուրջ։ Լարված խոսակցությունը տևեց մի քանի րոպե և աղմուկ-աղաղակի չհասավ։ Լյուդմիլա Սարգսյանը երկուշաբթի օրը կողմ էր քվեարկել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Աժ որոշմանը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով