Լյուդմիլա Սարգսյանին կտեսնեք ԲՀԿ-ում

լյուդչկա«Կարծում եմ ներգրավված կլինեմ,  բայց թե ինչ պատկերացումներ ունեմ այդ մասով, առայժմ չեմ կարող ոչ հրապարակել ,ոչ հստակ մի բան ասել, միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ քննարկումների փուլում է և կարծում եմ ՏԻՄ ընտրություների կայացումից  հետո, որոշակի հստակություն կմտնի 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության և ներգրավվածության  մասով»,-Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Անդրադարձանք նաև շրջանառվող  լուրերին` համաձայն որի հնարավոր է առաջիկա խորհրդարանական ընտրություներում վերջինս ներգրավված լինի ԲՀԿ ցուցակով, ինչին ի պատասխան տիկին Սարգսյանը ոչ հերքեց, ոչ հաստեց լուրի հավաստիությունը նշելով, որ,-«հնարավոր է, բայց դեռևս վերջնական համաձայնություն չկա, կան մի քանի քաղաքական ուժեր, որոնց հետ բանակցություների փուլում ենք , իսկ վերջնական պատասխանը երևի նոյեմբերին կկարող ասել », — զրույցը եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:

Դիտվել է 226 անգամ
 


Այս թեմայով