ԼՂ ՊՆ. Ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը

սահմանՄարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետներ և նռնականենտեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արձակվել է 52 արկ

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից», — ասված է հաղորդագրությունում:

 


Այս թեմայով