ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը անցյալի հուշ է. «Իրավունք»

Qoqobelyan«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շարունակում է քննարկվել հայ հանրության կողմից: ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանն անդրադարձավ արցախյան խնդրին եւ ոչ ավել, ոչ պակաս զիջումների մասին խոսեց: Ապրիլյան պատերազմից հետո հայ հանրության համար անընդունելի է խոսել որեւէ զիջման մասին արցախյան խնդրում: «Իրավունք»-ը գրել էր, որ նախկին ՀՀՇ-ականների համար անընդունելի է ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքը:

Այդպես է, թե ոչ, պարզեց «Իրավունքը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանից: «Ելույթում կային դասագրքային ճշմարտություններ, որոնք ինձ համար ընդունելի էին: Կային նաեւ մոտեցումներ, որոնք ուղղակի մերժելի են: Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ կյանքն ու քառօրյա պատերազմն են դա ապացուցել»,- ասաց կուսակցության նախագահը:

Քոքոբելյանը համոզված է՝ այսօրվա վիճակում ապրիլյան պատերազմից եւ Ղրիմի դեպքերից հետո, երբ Ղրիմի երաշխավորներն են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, Արցախի խնդրի համար փուլային լուծման տարբերակ առաջ քաշելը ու դրա մասին խոսելը անցյալի հուշեր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 156 անգամ

Այս թեմայով