ԼՂ կարգավորման գործընթացում նոր զարգացումներ կարձանագրվի

uorliq«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: «Այսօր մեկնում եմ Մոսկվա, որպեսզի մասնակցեմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններին: Մենք ձգտում ենք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,- նախօրեին Twitter-ի իր էջում գրել է Ուորլիքը՝ չմանրամասնելով, թե ռուսական ի՞նչ շրջանակների հետ, ի՞նչ մակարդակի խորհրդակցությունների է մասնակցելու:

Ուորլիքի մոսկովյան այս այցն ուշագրավ է անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում ունեցած բավական բարձր մակարդակի հանդիպումների համատեքստում. Համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ էին ունեցել Պետդեպարտամենտում, Պենտագոնում և Ազգային անվտանգության խորհրդում:

Այդ հանդիպումներից հետո Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Այդ իրադարձություններից հետո Ուորլիքը ժամանում է Մոսկվա, որից մի քանի օր հետո՝ հուլիսի վերջին, համանախագահներն այցելելու են տարածաշրջան: Արդյոք նրանք նոր առաջարկնե՞ր են բերելու հակամարտող կողմերին ներկայացնելու համար: Առնվազն բացառված չէ: Համենայդեպս, համանախագահները հայտարարում են, որ այս փուլում իրենց հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է:

Բոլոր դեպքերում, տևական ժամանակ փակուղում գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարծես որոշակի տեղաշարժ է նկատվում, որը նոր զարգացումներ կարող է արձանագրել, եթե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համաձայնություն ձեռք բերվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով