ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիան շարունակելու է աշխատել. դեսպան

Ֆրանսիան շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հիշեցնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է՝ դիվանագետն ասել է. «Ֆրանսիան համանախագահող մյուս երկրների հետ հետագայում էլ շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հանուն ամուր խաղաղության»:

 


Այս թեմայով