Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » ԼՂ անկախության ճանաչման ժամանակը եկել է. Ֆրանկ Էնգել

ԼՂ անկախության ճանաչման ժամանակը եկել է. Ֆրանկ Էնգել

Ֆրանկ ԷնգելԱդրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Նման հայտարարությամբ Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ հանդես է եկել եվրապատգամավոր, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- նշել է Էնգելը:

Նրա խոսքով` հասկանալի է արդեն, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, չնայած, որ դա երբևէ չպետք է տեղի ունենար: Նա այս պարագայում միակ հնարավոր քայլ է տեսնում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։ «Այն երբևէ չի ընդունվել, հիմա եկել է այն ճանաչելու ժամանակը»,- ամփոփել է Ֆրանկ Էնգելը:

Դիտվել է 627 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy