ԼՂՀ փոխվարչապետ. «2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը…»

2310029641423038381«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,— Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը նշել է, դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սէֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում: «Մենք առաջարկել ենք՝ խմբի, որի հետ պետք է որոշում կայացնի, միասին գան Արցախ և քննարկենք հարցը»,- պատմում է փոխվարչապետը՝ հավելելով, թե Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահը: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ա. Աղաբեկյանի խոսքով՝ այդ հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ հանդիպում՝ մարտական ուղի անցած մարդկանց միջև:

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով