ԼՂՀ ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանցիների դիերի լուսանկարները, որոնք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու պահին

IMG_0663Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

IMG_0657 IMG_0661 IMG_0662 IMG_0663

Դիտվել է 1,704 անգամ
 


Այս թեմայով