ԼՂՀ-ում վիրավորում ստացած երեխաների մոտ առկա է դրական դինամիկա

Balayan-6287Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է: «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Նրանցից Գևորգ Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Վարդան Անդրեասյանը երեկ վիրահատվել է. տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել: ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով