Home » Real Politik » ԼՂՀ-ում ռուսական զորք կտեղակայվի. հրավերը հայկական կողմինն է

ԼՂՀ-ում ռուսական զորք կտեղակայվի. հրավերը հայկական կողմինն է

T10-11-2011-006Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը։

«Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,-ասել է Բակո Սահակյանը:

Փաստորեն ԼՂՀ նախագաը հաստատեց այն լուրերը, որոնք ամիսներ շարունակ տարածվում էին: Այն որ Ռուսաստանը ամեն կերպ ցանկանում է ԼՂՀ-ում իր զորքերը տեղակայել կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէր, սակայն ամիսներ շարունակ լրատվամիջոցներում խոսում էին այն մասին, որ հայկական կողմը ևս համաձայն է նման տարբերակի: Փաստորեն ԼՂՀ նախագահը շատ հստակ հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ռուսական զորքեր ԼՂՀ տարածքում:

Այս պահին այնքան էլ կարևոր չէ, որ խոսքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին է` ՌԴ-ի համար արդեն իսկ հայկական կողմը հնարավորություն ընձեռեց: Մնում է տեսնել, թե ՌԴ-ն, երբ իր զորքերը կտեղակայի ԼՂՀ-ում:

Անի Ասլյան

Դիտվել է 1,270 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy