Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԼՂՀ ՀՕՊ ուժերը պատրաստ են հակառակորդի օդային թիրախները վերացնելուն

ԼՂՀ ՀՕՊ ուժերը պատրաստ են հակառակորդի օդային թիրախները վերացնելուն

43-10-2-1Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորությանվրա: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:

Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 164 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy