ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

hayk-xanumyan2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, երեկ առևանգված և ծեծի ենթարկված ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի կնոջ` Դիաննա Մովսիսյանի հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/ հիման վրա։

Այս մասին հաղորդում է ԼՂ ոստիկանությունը:

Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով