Լիքը կարկառուն իրավապաշտպաններ հանուն ժողովրդի արդարացնում են ԱԱԾ-ի տնօրենի կարգադրությունները դատավորին

Իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը խոսել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսված խոսակցությանը հայտնի իրավապաշտպանների կողմնակալ վերաբերմունքի մասին: Իրավապաշտպանը մասնավորապես գրել է. «Որքանով ես եմ հասկանում, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները համոզմունք չեն, այլ` կարգավիճակ:

Այս առիթով մի հին երկխոսություն հիշեցի: Կինը մարդուն ասում ա.- Այ մարդ, արի նստենք ու դուզը խոսանք, ինչու քեզ կարելի է լեվի գնալ, իսկ ինձ` ոչ:
Մարդը ասում ա.
— Կնիկ, դու չես հասկանում, երբ ես եմ անում, դա մենք ենք անում, երբ քեզ են անում, դա մեզ են անում:

Նույն էլ մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանն է վերաբերում: Երբ դու ես խախտում, դա հանուն մարդկանց է, երբ քեզ են խախտում, դա հակաժողովրդավարական է:

Լիքը կարկառուն իրավապաշտպաններ, հանուն ժողովրդի, արդարացնում են ԱԱԾ-ի տնօրենի կարգադրությունները դատավորին, իսկ վաղը խոսելու են ժողովրդավարությունից ու արդարադատությունից` սեմինարներ են անելու, դասընթացներ են անցկացնելու, սրտաճմլիկ ելույթներ են ունենալու …»:

Այս թեմայով