Լիսկան Կապանում փող է բաժանում

Բացառիկ-լուսանկարներ.-թե-ինչպես-են-կրակել-Սուրեն-Խաչատրյանի-Lexus-ի-վրա1Իր հրաժարականից առաջ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրկ Խաչատրյանը որոշել է իշխանություններին ցույց տալ, որ լավ չեն անում, երբ հրաժարվում են իր նման ամենակարող մարզպետից։ Կապանում հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Հայրապետյանի օգտին ձայներ հավաքելու գործին լծվել է ողջ իշխանական ապարատը՝ Սուրիկ Խաչատրյան-Լիսկայի գլխավորությամբ։ Աշոտ Հայրապետյանին ամեն գնով անցկացնելու գործում իրենց «պատռում» են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները, ովքեր պաշտոնապես նախընտրական շտաբներ են բացել Կապանում: Լիսկայի հանձնարարությունը պատվով կատարելու համար  կոմբինատի փոխտնօրեն Վահե Հակոբյանը անգամ սպառնում է իր աշխատակիցներին, որ եթե վերջիններս չքվեարկեն Աշոտ Հայրապետյանի օգտին, ապա կզրկվեն իրենց աշխատանքից։  Սյունիքի իշխանական ողջ «կոդլի» նպատակը մեկն է՝ Լիսկայի եւ դաշնակցության թեկնածու Արթուր Աթայանի միջոցով, ով եւս Լիսկայի հլու կամակատարն  է, հնարավորինս շատ ձայներ փախցնել Կապանում հարգված հրամանատար,  ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանից՝ ով իր առաջադրմամբ խառնել է իշխանական կոալիցիայի  խաղաքարտերը:

Արդեն իսկ հստակ տեղեկություններ կան, որ Լիսկան այս ընտրություններում աննախադեպ գումարներ է բաժանում: ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանը և ՀՅԴ թեկնածու Արթուր Աթայանը, ով եւս սնվում է ՀՀԿ-ի գրպանից, պատրաստ են անգամ ձայնը 30.000 դրամով գնել, միայն թե կարողանան անհրաժեշտ քվեներ ապահովել  Հայրապետյանի օգտին։

Սակայն փող բաժանելու հարցում, ըստ լուրերի, դաշնակցական Աթայանը արդեն հսսցրել է «քցել» իր հովանավոր Լիսկային։ Մեր տեղեկություններով, Աթայանին Լիսկան բավականին մեծ գումար է տվել, որպեսզի վերջինս բաժանի հօգուտ Աշոտ Հայրապետյանի, սակայն այդ գումարով պարտքերի մեջ խրված Արթուր Աթայանն իր պարտքերի մի մասն է փակել։ Մնացած մասն էլ հույս ունի փակել, երբ բարեհաջող կերպով իր ձայները կծախի Աշոտ Հայրապետյանին եւ Լիսկայից կստանա խոստացված վարձատրությունը։

Սակայն մեր հարցումները վկայում են, որ այս անգամ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի սցենարը Կապանում տապալվելու է։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող կապանցին, եթե անգամ վերցնելու է գումարը, ապա վստահաբար չի քվեարկելու ոչ Աշոտ Հայրապետյանի եւ ոչ էլ Լիսկայի դաշնակցական դրածո Արթուր Աթայանի օգտին։

Կապանցին հրաշալի գիտի, որ իրեն բաժանվող գումարը հենց կապանցուց գողացված գումարն է։

Դիտվել է 2,536 անգամ
 


Այս թեմայով