Լիսկան իր ունեցվածքը հանու՞մ է Հայաստանից

լիսՁեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»: Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են` առանց կրակ ծուխ «չիլում». գրեցին, որ գնում եք Ֆրանսիա: «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»: Գորիսո՞ւմ եք լինում, թե՞ Երեւանում: «Գորիսից երեկ եմ եկել, որ համագումարին մասնակցեմ»: Էն հանքի վարկը վերցրի՞ք: «Հա, էլ հարց ունե՞ս»: Չէ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով