«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստվում է դատի տալ` ակտիվիստներից Վազգեն Գալստյանին

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատի տալ Ջերմուկում Ամուլսար տանող ճանապարհները փակ պահող ակտիվիստներից, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանին:

Վերջինիս ուղղված իրազեկման փաստաթղթում նշվում է, որ Վազգեն Գալստյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպված և ուղորդված հավաքը, ճանապարհների փակումը որակվում է որպես հանցագործություն:

Նաև տեղեկացվում է , որ վերոնշյալ արարքների համար քրեական գործ հարուցելու նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը միջնորդություն է ներկայացնելու՝ նախաքննության մարմիններին տրամադրելով հանցագործության վերաբերյալ առկա բոլոր նյութերը և փաստերը:

Նշենք, որ այս մասին տեղեկանում ենք Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:

Այս թեմայով