Լիբանանն արաբական երկրներին կոչ է արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները

Միջազգային հանրությունը և արաբական երկրները պետք է ջանքեր ներդնեն և դադարեցնեն Սիրիայի վրա Իսրայելի հարվածները, հայտարարել է լիբանանցի պատգամավոր Ալի Ասեյրյանը:

«Երկրները Սիրիայում սովորական կյանքը վերադարձնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ի դեմս իրենց կառավարողների շարունակում են Սիրիայի դեմ անհեթեթ պատերազմը, որը տառապել է իսրայելական ագրեսիայի պատճառով, վերջին անգամ՝ անցյալ գիշեր: Սա հաստատում է Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար միջազգային հանրության եւ արաբական պետությունների ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,-  լիբանանցի պատգամավորի խոսքերը մեջբերում է NNA ազգային գործակալությունը:
Ասեյրյանն ընդգծել է, որ «ՄԱԿ-ն պետք է քննություն հանձնի՝ իր որոշումների հանդեպ տարածաշրջանի բնակիչների վստահությունը վերադարձնելու համար»:

Այս թեմայով