«Լիահույս ենք, որ ՀՀ ղեկավարությունը մոտ ապագայում քաղաքական կամք կդրսևորի բանակցային գործընթացը շարունակելու համար». Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարելով, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է առարկայական բանակցությունների շարունակմանը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, Մամեդյարովը պատասխանել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև հիմա նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը:

Լիահույս ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել գործող ձևաչափի շրջանակում` արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»:

 

Այս թեմայով