«Lեվի գազի» պատմության հիման վրա մարդիկ միլիոնատերեր են դարձել

«Հայաստանի կառավարությունը գազի խողովակաշարը անվճար տրամադրում է «Գազպրոմ» ընկերությանը, որովհետև վարչապետը Կարեն Կարապետյանը այդ ընկերության նախկին աշխատող էր, կամ մյուս հանգամանքը , որ Կառավարությունը հայտարարում է, որ Իրանական գազը ավելի էժան չէ քան Ռուսաստանինը, իսկ ես ասում են որ մենք չենք հավատում Կառավարության այդ հայտարարությանը քանի որ այդտեղ շահերի խնդիր կան , քանի որ կա լևի գազերի պատմությունը»,- այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց,  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հիմնավարորելու համար թե ինչու են հավատում , Մարուքյանը նշեց.

«Այստեղ կա շահերի խնդիր, և այն համակարգը, որը ձևավորված է Հայաստանում, մարդիկ ուղղակի թույլ չեն տալիս, որ այդ համակարգը քանդվի, փոփոխվի, որովհետև այդ համակարգի մեջ կա «լեվի գազի» պատմությունը, որի հիման վրա մարդիկ միլիոնատերեր են դարձել։ Այդ կորուստները ներառվել են սակագնի մեջ, ու դրանք վճարել են ՀՀ քաղաքացիները», — իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։

Հավելենք, որ կառավարությանն ուղղված ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդումը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին տասը տարիների ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներին։

Այս թեմայով