Լեյտենանտ Լֆիկ

lfikԵԿՄ 10-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի սպա է եղել եւ ծառայել է այնտեղ, երբ ինքը բրիգադի հրամանատարն էր:

«Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադայի սպայա էղե: Ծառայել ա 5-րդ բրիգադայում, երբ ես էնտեղ հրամանատար եմ եղել: Ալեքսանյանը արդեն մոտ մի 15-20 տարվա ԵԿՄ անդամ ա: Ինքը էսօր երկրի համար, ճիշտ ա, օլիգարխ ա, հետեւից ինչ ասես՝ կարանք ասենք, ուշունց էլ կարանք տանք, բայց խի օլիգարխները էս երկրի անդամ չե՞ն»,-ասել է գեներալը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմ: Գրիգորյանը բրիգադի հրամանատարն է եղել 1993 թվականից: Ալեքսանյանի կենսագրության մեջ գրված է, որ 1993թ. մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ էր, իսկ 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 474 անգամ
 


Այս թեմայով