Լեհաստանում վաճառվում են պահածոներ, որոնց վրա հայատառ գրված է՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ»

82689Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակի վրա հայերեն տառերով գրված է, որ վաճառքի ենթակա չեն ու համարվում են զինվորի բաժին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Տեղեկությունը եւ համապատասխան լուսանկարները փաստաբանին տրամադրել է Լեհաստանում ապրող նրա ընկերը, որն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ խանութի աշխատողը նրան որպես հայի խնդրել է թարգմանել ապրանքների պիտակի վրայի հայատառ գրությունը:

«Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժե 500 զլոտի (160 դոլար): Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով կատարել համապատասխան ուսումնասիրություն»,- գրել է Գալիկյանը:

 


Այս թեմայով