Լա Լիգան՝ «Կենտրոնի» եթերում. Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ցուցադրման բացառիկ իրավունքը

Ֆուտբոլային հրավառություն՝  Կենտրոնի եթերում. Մեր հեռուստաընկերությունը սպասված անակնկալ է մատուցում ֆուտբոլի երկրպագուներին: Այուհետև աշխարհի ամենավարկանիշային և ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունը՝ Իսպանիայի ԼԱ ԼԻԳԱ-ն, բացառիկ իրավունքով լինելու է ՄԻԱՅՆ Կենտրոնի եթերում: Տուրի բոլոր կենտրոնական հանդիպումները, անզիջում դերբիները և իհարկե ակումբային ֆուտբոլի թիվ մեկ դիմակայությունը՝ Ռեալ Մադրիդ — Բարսելոնա Սուպեր Կլասսիկոն այս մրցաշրջանի ընթացքում Հայաստանում կցուցադրի ՄԻԱՅՆ Կենտրոն Հեռուստաընկերությունը: Արդեն վաղը՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:15-ին, մեր եթերում կարող եք դիտել Բարսելոնա — Ատլետիկ Բիլբաո հանդիպումը, դե իսկ 22:45-ին Մադրիդյան Դերբին է՝ Ռեալ – Ատլետիկո մրցավեճը: Իսկ թե ով է մեկնաբանելու Լա Լիգայի հանդիպումները Կենտրոնի հեռուստադիտողի համար, կիմանաք ՝ դիտելով Ահարոն Հայրապետյանի ռեպորտաժը:

Այս թեմայով