Լարվել են Շիրակի մարզպետի և փոխմարզպետի հարաբերու­թյունները. հարցն այն է, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Չափազանց լարվել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հարաբերու­թյունները, դրանք, կարելի է ասել, թշնամական են:

Հարցն այն է, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը, ում օգտին պետք է աշխատեն դպրոցի տնօրենները, համայնքապետերը, բուժհաստատությունների աշխատակազմը: ՔՊ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում ոչ միայն մարզպետն է, այլ նաև նրա ան­բաժանելի օգնական Նազելի Բաղդասարյանը, և մարզպետը ստիպված աշխատում է երկու ճակատով:

Նախորդ իշխանու­թյունների օրոք յուրաքանչյուր թեկնածու գիտեր, թե ով ունի պատգամավոր դառնալու դաբրո, և ովքեր են մասովկա աշ­խատում, հիմա կատարյալ ժո­ղովրդավարություն է, և մար­դիկ պատրաստ են իրար կո­կորդ կրծել հանուն հեղափո­խության պտուղները վայելելու իրավունքի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով