Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին

e79a32d8a04f1d22f7ba029a369acbfcԱրդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:

«Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ հավատալով, որ խնդիը կլուծվի, սակայն դատախազ Արսենյանը իրեն վեր է դասում օրենքից ու անհիմն ցուցումներ է տալիս մարդկանց»,-ասում էին նրանք:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Դիտվել է 460 անգամ
 


Այս թեմայով