Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լարված իրավիճակ Քասախ գյուղում. գյուղացիները պնդում են, որ Կապի և տրանսպորտի նախարարությունը «բոչկա է գլորում»

Լարված իրավիճակ Քասախ գյուղում. գյուղացիները պնդում են, որ Կապի և տրանսպորտի նախարարությունը «բոչկա է գլորում»

41f3b2a04b4a778a644aeb924f1fb040shamshyan.com-ը տեղեկացնում է,որ այսօր` սեպտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում: Ոստիկանության Նաիրիի բաժին մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված ճանապարհին մի տղամարդ անվադողեր և քարեր է շարել ու փակել ճանապարհը, որից հետո անվադողերն այրել է, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է այդ կարևոր ճանապարհահատվածում: Ոստիկանները պարզել են, որ այդ ամենը կատարել է Քասախ գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Դավթյանը, ով իր քայլը պատճառաբանել է նրանով, թե պատկան մարմիններին, մասնավորապես, Կապի և տրանսպորտի նախարարությանը՝ հանձինս նախարար Գագիկ Բեգլարյանի, բազմիցս դիմել է, որպեսզի կարգավորվի գյուղի տրանսպորտի խնդիրը, սակայն հարցը լուծելու փոխարեն ամեն անգամ Գ. Բեգլարյանը իր վրայից պատասխանատվությունը գցելով՝ նամակը հասցեագրում է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ նրա մատնանշած վարչական տարածքում տրանսպորտի հարցը պետք է կարգավորի Կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը: Վ. Դավթյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում նաև ասում էր. «Հոկտեմբերյանում գյուղացիներն իրենց խնդիրը լուծելու համար ճանապարհը փակեցին, հարցը լուծվեց: Ես էլ մտածում եմ, որ էսպես անեմ, խնդիրը կլուծվի: Ճանապարհի վրա բերել, սգո սրահ են բացել ու ամեն անգամ նման արարողություններ կատարելու ժամանակ երթևեկությունը կաթվածահար է լինում, մի տրանսպորտը քիչ ա, ուզում ենք ավելացվի, մինչդեռ կապի նախարարը իրա վրից քցում ա խնդրի լուծման մեր առաջարկները ու փորձում ա լափշա կախել մեր ականջներից»: Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին. «Վիգենը մեղք չունի: Ստիպված է դիմում ծայրահեղ այդ քայլին: Էդ պրոբլեմները ողջ գյուղի պռոբլեմներն են, մինչդեռ կապի նախարարը մի դուզ գունի պատասխան չի տալիս: Խելքը գլխին պատասխան ստացել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, ով մի քանի անգամ ընդունել է մեզ, ծանոթացել մեր խնդիրներին ու տվել սպառիչ պատասխան, իսկ կապի նախարարությունը ջայլամի քաղաքականություն ընդունելով՝ հարցը չի փորձում կամ չի ուզում լուծել: Լավ է, եղվարդցի ոստիկանները շուտ էկան, Վիգենին հանգստացրեցին, թե չէ խեղճ տղեն, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ»: Իսկ մինչ Եղվարդի ոստիկանների ժամանումը նա ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում անգամ իր հարազատների նկատմամբ: Այդքանից հետո գյուղացիներն ասում էին, թե՝ վստահ ենք, հարցը կլուծվի այսքանից հետո ու կապի նախարարությունը բոչկա չի գլորի Երևանի քաղաքապետարանի վրա: Հրշեջ փրկարարները կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները shamshyan.com կայքում:

4a0908267889badbe85f18d10ea854b0 9a701ce3c43cefbf1570fc4cd78dfacf 027b999ba64a5d8a1101145b49f845fa 896b2fba5a74b5a7417980d1e48f2215 79704c33ef07b66acdba0c80f6d49276 657205ef86dec9caf11486849e12a0c4 e09a96b20fab9da4faa829ee29cbc187 fc12d4599e6a02aeffa776675ef7f061

Դիտվել է 506 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy