Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. Բենզինով լի շշերը պայթեցրին

Shant Harutyunyan holds a sit-in on Freedom SquareԱյս պահին Մաշտոցի պողոտայում արտակարգ իրավիճակ է: Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ այս պահին բենզինով լի շշեր են պայթեցնում, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Ոստիկանների, Շանթ Հարությունյանի և իր համախոհների միջև քաշքշուկ է սկսվել, նրանք ծեծում են միմյանց: Հավաքված բազմությունն ահաբեկված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում նրանց:  Շանթ Հարությունյանը նույնպես բերման է ենթարկվել:
www.168.am

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով