Լարված իրավիճակ Ադրբեջանում

640x360Վերջին օրերին, այսպես կոչված, Ադրբեջանական Հանրապետության տարածքում բռնկված սոցիալական բողոքի գործողությունների աշխարհագրությունն ընդգրկում է նաև անկախ իրենց կամքից այս երկրում հայտնված տեղաբնիկ ժողովուրդների բնակության շրջանները՝ մասնավորապես հիմնականում կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Սիյազանը, կովկասյան պարսիկներով և լեզգիներով բնակեցված Ղուբան և թալիշներով բնակեցված Լենքորանը:

Չնայած վերը նշված տարածքներում բողոքի գործողություններն, ըստ էության, չունեին էթնիկական բովանդակություն և լիցք, այսուհանդերձ դատելով ազգությամբ կովկասյան պարսիկներ (թաթ) ձերբակալվածների և նրանց հանդեպ ադրբեջանական ուժայինների անմարդկային վերաբերմունքի մասին «Շիրվանի Ազատագրության Ճակատի» ակտիվիստների կողմից սոցիալական ցանցերում պարբերաբար տարածվող տեղեկատվությունից, թաթական էթնիկական գործոնը որոշակի դերակատարություն է ունեցել այս բողոքի գործողությունների համակարգման և ուղղորդման առումով:

Այս տեսանկյունից ամենևին պատահական չէ, որ ողջ երկրի մասշտաբով բողոքի թերևս ամենահուժկու գործողությունների թատերաբեմ է դարձել հենց Սիյազանը, որը ոչ միայն պատմական պարսկական բնակավայր է, այլ նաև այժմ էլ կովկասյան պարսիկներով բնակեցված ամենակարևոր կենտրոններից է:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքայն էջում

 


Այս թեմայով