Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լարված իրավիճակում մարդիկ «բանտարկվում» են Բերքաբեր գյուղում

Լարված իրավիճակում մարդիկ «բանտարկվում» են Բերքաբեր գյուղում

008-IMG_2276-800x533Այսօր «Մեդիա Կենտրոն» մամուլի ակումբում սահմանային լարվածության մասին խոսեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսելով սահմանամերձ գյուղերի մասին նկատեց, որ շատ տների պատուհաններ նայում են ուղիղ թշնամու դիրքերին.«Այս դեպքում մարդիկ կարող են խոցվել թշնամու կողմից անգամ իրենց տանը գտնվելու ժամանակ»,-ասաց բանախոսը:
Կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը խոսելով խնդրի մասին ասաց, որ մարդիկ խոսում էին այն մասին, որ հնարավոր չէ 100-120 հազար դրամով վերականգնել հասցված վնասը.«մարդիկ հարցնում էին ինչպես կարող են նման միջոցներով վերականգնել հասցված վնասները: Մի մեծ խնդրի ականատես եղանք՝ դա այն էր, որ Բերքաբեր գյուղի բնակիչները սահմանային լարվածության դեպքում չեն կարողանում երթևեկել գյուղից դուրս եկող միակ ճանապարհով»,-ասաց Ալեն Սիմոնյանը` ավելացնելով, որ եթե թշնամին կրակում է ապա Բերքաբեր գյուղը կտրվում է Հայաստանից, քանի որ միակ ճանապարհը օգտագործել չի լինում:

Դիտվել է 313 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy